Կառավարության որոշումներ

17 Մարտի 2022, 326 - Ն

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Անհետաձգելի համարել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը Դատական դեպարտամենտի հաշվեկշռին կցված՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվող վարչական շենքում տեղակայելու նպատակով վարչական շենքի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների կատարման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների գնման կարիքը:
2. Թույլատրել Դատական դեպարտամենտին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվող վարչական շենքում տեղակայելու նպատակով վարչական շենքի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների կատարման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնում կատարելու ձևով:
3. Սահմանել, որ նշված նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունները՝ 3 200 000 (երեք միլիոն երկու հարյուր հազար) դրամ արժեքով, ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառման շրջանակներում հատկացված միջոցների հաշվին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023