Կառավարության որոշումներ

21 Մարտի 2022, 350 - Ն

2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 3-րդ կետով հաստատված N 3 հավելվածի 2.27-րդ կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի N 143 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) 2022 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 400 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում:
2. Հաստատել՝
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1)՝ Հայաստանի Հանրապետություն Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներմուծման լիցենզավորման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարա-հատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3
 

Արխիվ

2024

2023