Կառավարության որոշումներ

24 Մարտի 2022, 364 - Ն

ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԵՎ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 423-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի Պիտանիության (պահպանման) ժամկետում
չօտարված՝ դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը սահմանելու մասին N 787-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

հավելված

Արխիվ

2024

2023