Կառավարության որոշումներ

24 Մարտի 2022, 368 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1063-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1063-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակում «Գերմանիա» բառը փոխարինել «ԱՄԷ» բառով.
2) 10-րդ կետի «Քանակը» սյունակում «2» թիվը փոխարինել «140» թվով․
3) 15-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակում «ԱՄԷ» բառը փոխարինել «Չինաստան» բառով.
4) 16-րդ կետի «Քանակը» սյունակում «32» թիվը փոխարինել «90» թվով․
5) 19-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակում «ԱՄԷ» բառը փոխարինել «Չինաստան» բառով.
6) 21-րդ կետի «Քանակը» սյունակում «20» թիվը փոխարինել «180» թվով․
7) 22-րդ կետի «Քանակը» սյունակում «8» թիվը փոխարինել «16» թվով․
8) 23-րդ կետի «Քանակը» սյունակում «13» թիվը փոխարինել «10․5» թվով․
9) 25-րդ կետի «Քանակը» սյունակում «1» թիվը փոխարինել «10» թվով․
10) 25-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակում «Չինաստան» բառը փոխարինել «Կորեա» բառով.
11) 31-րդ կետի «Քանակը» սյունակում «1» թիվը փոխարինել «150» թվով․
12) 32-րդ կետի «Քանակը» սյունակում «7» թիվը փոխարինել «21» թվով․
13) 32-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակում «Թայվան» բառը փոխարինել «Չինաստան» բառով։

Արխիվ

2024

2023