Կառավարության որոշումներ

24 Մարտի 2022, 354 - Ա

ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 19,346,856 դրամ կադաստրային արժեքով, քաղ. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Արին-Բերդի
փողոց, 5-րդ նրբանցք, համար 13/12 հասցեում գտնվող՝ 0.670021 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 01-005-0573-0042), ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վաչության Երևան քաղաքի Հյուսիսային փողոց թիվ 6 հասցեում
գտնվող շնագիտական կենտրոնի արդիականացման և վերակառուցման ծրագրի իրականացման նպատակով։
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում փոխել որոշման 1-ին կետում նշված գույքի նշանակությունը՝ այն դարձնելով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողեր։
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն
որոշման 1-ին կետում նշված գույքի իրավունքների նկատմամբ պետական գրանցումը։

Արխիվ

2024

2023