24 Մարտի 2022, 381 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի «Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1481-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետ՝
«2.1. Նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու համար հայտարարատուն կարող է մաքսային մարմին ներկայացնել մեկ դիմում մեկ տարին չգերազանցող՝ հայտարարատուի կողմից խնդրարկված ժամանակահատվածում իրականացվող ներմուծումների համար` սույն կարգի N 1 ձևին համապատասխան։».
2) հավելվածի 5-րդ կետը «ներկայացվել» բառից հետո լրացնել «կամ ներկայացվելու» բառերով.
3) հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը «տրամադրում» բառից հետո լրացնել «, ընդ որում՝ նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար նշվում է մաքսատուրքի գծով այն պարտավորությունների առավելագույն հանրագումարը, որոնք կարող են միաժամանակ առաջանալ խնդրարկվող ժամանակահատվածում ներկայացվելիք նախնական մաքսային հայտարարագրերի հիման վրա ներմուծվող և բաց թողնվող ապրանքների համար» բառերով.
4) հավելվածի 16-րդ կետը չեղյալ ճանաչվել բառերից առաջ լրացնել մաքսային մարմինների նախաձեռնությամբ կամ հայտարարատուի դիմումի հիման վրա բառերով.
5) հավելվածի 17-րդ կետը հանգամանքի բացահայտման բառերից հետո լրացնել կամ հայտարարատուի կողմից դիմումի ներկայացման բառերով.
6) հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։