Կառավարության որոշումներ

24 Մարտի 2022, 394 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) (նախկինում՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն) սեփականությունը հանդիսացող, 24 293 595 դրամ սկզբնական և 01.03.2022 թ. դրությամբ 5 333 248 դրամ
հաշվեկշռային արժեքով «TOYOTA LC 150 4.0 GAS» մակնիշի, 494 SS 60 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2013 թվական, նույնացման համարը՝ JTEBU3FJX05048036) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի տնօրենի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով,
որ պայմանագրի գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը։

Արխիվ

2024

2023