Կառավարության որոշումներ

24 Մարտի 2022, 391 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի,
«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում, N 1 հավելվածի N 1, 2, 3, 5 և N 3 հավելվածի N 1 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1057. Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, խորհրդատվության և մոնիտորինգի իրականացում» ծրագրի «11007. ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի գործունեությանը» դրամաշնորհային ծրագիր» միջոցառման գծով կատարված ծախսը որոշման ուժի մեջ մտնելուց հետո ձևակերպել որպես «11008․ «Աջակցություն օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի գործունեությանը» միջոցառման գծով ծախս։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8

հավելված9

հավելված10

հավելված11

հավելված12

Արխիվ

2024

2023