Կառավարության որոշումներ

31 Մարտի 2022, 422 - Ա

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, N05100010/210122/0003454, 05100010/210122/0003456, 05100010/210122/0003452, 05100010/210122/0003450 և
05100010/210122/0003464 ապրանքների հայտարարագրերով Արցախի Հանրապետության կարիքների համար ձևակերպված գույքը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, փոխանցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը
հանձնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի
հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո
մեկամսյա ժամկետում ապահովել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

հավելված

Արխիվ

2024

2023