Կառավարության որոշումներ

31 Մարտի 2022, 411 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն իր ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների 2022 թվականի կարիքների համար կենտրոնացված կարգով կազմակերպված սննդամթերքի, տնտեսական, սանհիգիենիկ և մաքրիչ նյութերի գնման ընթացակարգի՝ չկայացած հայտարարված չափաբաժիններով նախատեսված ապրանքների ձեռքբերումն իրականացնել գնանշման հարցման ընթացակարգի կիրառմամբ:
2․ Սույն որոշման գործողությունը տարածվում է 2022 թվականի մարտի 18-ից ծագած հարաբերությունների վրա։

Արխիվ

2024

2023