Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2022, 432 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականին հերթական
մարդահամար անցկացնելու ժամկետներ, 2019 թվականին փորձնական մարդահամար անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2022 թվականի
մարդահամարի աշխատանքներին աջակցելու նպատակով համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը
հաստատելու մասին» N 1115-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրում, 4-րդ և 5-րդ կետերում, ինչպես նաև N 1 հավելվածի վերնագրում «համապետական» բառը փոխարինել «հանրապետական» բառով.
2) որոշման նախաբանը «21-րդ հոդվածի 2-րդ,» բառերից հետո լրացնել «3-րդ,» բառով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 8-րդ կետը.
4) որոշման N 3 հավելվածի 4-րդ տողից հանել «Քաղաքապետեր,» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023