Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2022, 464 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԱԷԿ-Ի ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՆՈՐ 110/220 ԿՎ ԲԱՑ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ (ԲԲՍ-Ի) ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԱՅԻՆ, ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՄԱՆԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության «ՀԱԷԿ-ի առանձին հատկացված հրապարակում նոր 110/220 կՎ բաց բաշխիչ սարքերի (ԲԲՍ-ի) կառուցման ապամոնտաժային, շինմոնտաժային և գործարկման-կարգաբերման աշխատանքների կատարման» գնման ընթացակարգում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված որակավորման ապահովում ներկայացնելու պահանջից բացի, կիրառել նաև մասնակիցների որակավորման չափանիշներ՝ համաձայն հավելվածի:

հավելված

Արխիվ

2024

2023