Կառավարության որոշումներ

7 Ապրիլի 2022, 456 - Ա

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի
5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Բարեկամության թիվ 2 հասցեում գտնվող վարչական շենքի 3-րդ հարկից 819776 դրամ սկզբնական արժեքով, 185.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող
ծառայությանը՝ Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի տեղակայման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները։

Արխիվ

2024

2023