Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2022, 481 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 796-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 796-Ա որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1. Դավիթ Գևորգի Գևորգյանին (ծնվ.՝ 08.08.2000 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Արամ Խաչատրյան 9, բն. 29, ՌԴ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տալ տարկետում:».
2) որոշման 4-րդ կետը «Վահե Կարագուլյանի (ծնվ.՝ 2000 թվականի սեպտեմբերի 28-ին) և» բառերից հետո լրացնել «որոշման 1.1-ին կետում ընդգրկված» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Արխիվ

2024

2023