Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2022, 506 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման նախաբանում «2-րդ մասը» բառերը փոխարինել «4-րդ մասը» բառերով.
2) որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2022 թվականի ապրիլի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերը սուբսիդավորվում են 10 տոկոսային կետով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսավարողների համար՝ ոչ ավելի, քան 14 տոկոսային կետով։».
3) որոշման 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ կետերով.
«4. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2021 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ մշակել և մինչև 2022 թվականի մայիսի 15-ը համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1168-Լ որոշման մեջ։».
4) որոշման հավելվածի՝
ա. 23-րդ կետի 1.1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ, 1.3-րդ և 1.4-րդ ենթակետերով.
«1.2) սույն ծրագրի 24-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկերից բացի 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ՝ պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռք բերելու համար.
1.3) սույն ծրագրի 24-րդ կետի 1.1-ին և 2.2-րդ ենթակետերում նշված նպատակներով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը.
1.4) սույն ծրագրի 24-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը.»,
բ. 23-րդ կետի 2.1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.2-րդ ենթակետով.
«2.2) սույն ծրագրի 24-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար պայմանագրերը կնքվում են N 4 ձևով, 2-րդ ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար՝ N 5 ձևով, 2.2-րդ ենթակետում նշված խաղողի մթերման մասով՝ N 4 ձևով, 2.2-րդ ենթակետում նշված պտուղբանջարեղենի մասով՝ N 5 ձևով, իսկ 2.1-ին ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար՝ N 6 ձևով սահմանված օրինակելի ձևերին համապատասխան.»,
գ. 24-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին ենթակետով.
«5.1) սույն կետի 1.1-ին, 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ ենթակետերի շրջանակներում 2020 թվականին տրամադրված վարկերի համար սահմանված մայր գումարի մարման, իսկ 2021 թվականին տրամադրված վարկերի համար սահմանված արտոնյալ և մայր գումարի մարման համար սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ.»,
դ. N 3 ձևից հետո լրացնել նոր՝ NN 4, 5 և 6 ձևերով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

հավելված

Արխիվ

2024

2023