Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2022, 483 - Ա

2022 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՈՌՈԳԵԼԻ ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԽՈՆԱՎԱԼԻՑՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածը, 61.2-րդ հոդվածի առաջին մասը, ինչպես նաև նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազոր մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությամբ` մինչև 2022 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը, ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով, բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:
2. Գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով՝ թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափել, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը ոռոգման նպատակով ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել անհատույց:
3. Առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

 

Արխիվ

2024

2023