Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2022, 514 - Ն

2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ 2022 թվականի ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ապրանքներ)՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ ավելի ծավալով:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման 1-ին և 3-րդ կետերի կիրարկման իմաստով:
3. Հաստատել ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է ֆիզիկական անձանց կողմից «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ազատ շրջանառության նպատակով ներմուծված տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնց մաքսային հայտարարագրերը գրանցվել են 2022 թվականի հունվարի 1-ից հետո, իսկ իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման ուժի մեջ մտնելու պահից գրանցված հայտարարագրերի նկատմամբ:

հավելված

Արխիվ

2024

2023