Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2022, 520 - Լ

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը՝
համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին առաջարկել մինչև 2022 թվականի մայիսի 20-ը համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել
սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման կարգը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 2-րդ կետով նախատեսված կարգն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից:

հավելված

Արխիվ

2024

2023