Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2022, 573 - Ա

«ԿԱՍԿԱԴ-ԷՆԵՐԳՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և Ռուսաստանի Դաշնությունում գրանցված «Կասկադ-Էներգո»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (կապալառու) միջև կնքված` «220/110/6 կՎ «Արարատ-2» ենթակայանի վերակառուցման, նախագծման,
մատակարարման և տեղակայման» պայմանագրի շրջանակներում կապալառուին թույլատրել իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված՝ քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման, շինարարության իրականացման, ինժեներական հետազննման
ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեություն, իսկ 220/110/35/10/6 կՎ «Շինուհայր» և 220/110/6 կՎ «Ագարակ-2» ենթակայանների վերակառուցման պայմանագրերի շրջանակներում՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված շինարարության իրականացման գործունեություն:

Արխիվ

2024

2023