Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2022, 563 - Ա

«ՉԱՅՆԱ ՆԵՇՆԼ ԷԼԵՔԹՐԻՔ ԻՆՋԵՆԻԻՐԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գրանցված «Չայնա Նեշնլ Էլեքթրիք Ինջենիիրինգ ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (կապալառու) միջև կնքված «220/110/10 կՎ «Զովունի» ենթակայանի վերակառուցման, նախագծման, մատակարարման և տեղակայման» թիվ HVEN-DSI-1/2020_2 պայմանագրի շրջանակներում «Չայնա Նեշնլ Էլեքթրիք Ինջենիիրինգ ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել իրականացնելու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված՝ քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման, շինարարության իրականացման, ինժեներական հետազննման ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեություն:

Արխիվ

2024

2023