Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2022, 564 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ մասը և 25-րդ հոդվածի
2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաշվեկշռում հաշվառված 10 միավոր շարժական գույքը (այսուհետ՝ գույք) նվիրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ համաձայն
հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող
նվիրատվության պայմանագրի կնքումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության հետ գույքի հանձնման-ընդունման
աշխատանքների կատարումը:

հավելված

Արխիվ

2024

2023