Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2022, 566 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2126-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի
36-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 2126-Ա որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ 2022 թվականի փետրվարի 15-ին կնքված շարժական գույքի անհատույց օգտագործման թիվ ՇԳԱ-01/22 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր)՝ նախատեսելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023