Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2022, 595 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 580-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունվարի 21-ի ՀՕ-5-Ն օրենքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը սահմանելու մասին» N 580-Ա որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գնումների հետ կապված բողոքներ քննող բոլոր անձանց լիազորությունները դադարելու օրվանից:

Արխիվ

2024

2023