Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2022, 589 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարին՝
1) 23118.4 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ դպրոցականների մաթեմատիկական ու բնագիտական առարկաներից գիտելիքների ստուգման TIMSS միջազգային հետազոտության փորձնական փուլի անցկացման նպատակով դյուրակիր համակարգիչների ձեռքբերման համար.
2) 93,675.6 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամին՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, տնօրենի տեղակալների և հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմինների անդամների վերապատրաստումներն իրականացնելու, ինչպես նաև Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 2-րդ, 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների նոր ծրագրերին համապատասխան ուսումնական նյութերի մշակման և տպագրության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

 

Արխիվ

2024

2023