Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2022, 601 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «1080 Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2021 թվականին ձեռք բերված 132,132.051 դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից և հանձնել Դատական դեպարտամենտին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված՝ 39,852.922 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված՝ 618,449.58 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն N 3 հավելվածի, 1,286.724.02 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն N 4 հավելվածի, 3,603,759.38 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն N 5 հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից և ամրացնել համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 41ա հասցեում գտնվող վարչական շենքի 10-րդ հարկի 515,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևան քաղաքի Հալաբյան 41ա հասցեում գտնվող շենքի 14-րդ հարկի 505.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և լուծել ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման առկա պայմանագրերը։
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված՝ Երևան քաղաքի Կոմիտաս 54բ հասցեում գտնվող՝ 1230,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքի 1-ին հարկի 458,5 քառ. մետր մակերեսով տարածքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ վարչական շենքի 1-ին հարկի 35.5 քառ. մետր մակերեսով և 2-րդ հարկի 637 քառ. մետր մակերեսով տարածքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված՝ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 41ա հասցեում գտնվող վարչական շենքի 2061.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով 10-13-րդ հարկերը, Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան փողոցի 5/1 հասցեում գտնվող՝ 1757.7 քառ. մետր շենքը, 75.6 քառ. մետր օժանդակ շինությունը և 0,102835 հեկտար հողամասը, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում գտնվող՝ 1634,8 քառ. մետր վարչական շենքը և 0,18792 հեկտար հողամասն ամրացնել Դատական դեպարտամենտին:
7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Դատական դեպարտամենտի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և համապատասխան պայմանագրերի կնքման աշխատանքների իրականացումը։

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

Արխիվ

2024

2023