Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2022, 602 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը hաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1233-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1254-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից, 1-ին կետից, հավելվածի վերնագրից և 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
2) հավելվածի 1-ին կետից հանել «(այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն)» բառերը.
3) որոշման հավելվածի 26-րդ կետի 1-3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ազատազրկման վայրերից պատիժը լրիվ կրելուց հետո ազատվածներին` մինչև մեկ տարի.
2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվածներին՝ մինչև դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ավարտը.
3) այն անձանց, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն պատժի կատարումը հետաձգվել է կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն ազատվել են պատժից` մինչև դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ավարտը.».
4) հավելվածի 26-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում «առողջապահական հիմնարկներում» և «առողջապահական մարմիններում» բառերը փոխարինել «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում» բառերով.
5) հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Հաշվառման համար հիմք են հանդիսանում համապատասխան դատական ակտը, դատախազից, քննիչից, հետաքննության մարմիններից կամ օպերատիվ ծառայություններից ստացված միջնորդագրերն ու տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից կամ պրոբացիայի ծառայությունից ստացված իրազեկումները, ծանուցագրերը, բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից ներկայացված տեղեկությունները, վարչական իրավախախտումներ կատարելու վերաբերյալ ոստիկանության ստորաբաժանումներում առկա նյութերը, կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տալու վերաբերյալ հիմնավոր տեղեկությունները կամ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից կամ ուսումնական հաստատություններից ստացված տեղեկությունները, որոնք վկայում են անձի հակահասարակական վարքագծի մասին:».
6) հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Հակահասարակական վարքագիծը շարունակելու փաստերի մասին սույն կարգի 27-րդ կետում նշված հիմնավոր տեղեկությունների առկայության դեպքում` հաշվառման ժամկետի ավարտից հետո, հաշվառումը կարող է նույն անձի նկատմամբ երկարաձգվել սույն կարգի 26-րդ կետում նշված ժամկետներով:».
7) հավելվածի 39-րդ կետի 6-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքներն ուժի մեջ մտնելու օրը:

Արխիվ

2024

2023
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր