Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2022, 615 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1661-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1661-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «2022 թվականի մայիսի 31» բառերը փոխարինել «2023 թվականի մայիսի 31» բառերով.
2) 3-րդ կետի 4-րդ ենթակետում «իրականացնում է ընկերությունը» բառերը փոխարինել «իրականացնում է սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով
նախատեսված՝ օտարման գործառույթների իրականացումը համակարգող ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը»
բառերով։