Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2022, 620 - Ա

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Անհետաձգելի համարել Մ-3 Թուրքիայի Հանրապետության սահման- Մարգարա - Վանաձոր – Տաշիր- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 137+100 վրա գտնվող Պուշկինի և Մ- 7 /Մ-3/-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 4+500 վրա գտնվող Նալբանդի թունելների պահպանման աշխատանքների գնման կարիքը:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը մինչև սույն կետում նշված աշխատանքների գնման համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ համապատասխան գնման պայմանագրի կնքումը՝ Մ-3, Թուրքիայի Հանրապետության սահման- Մարգարա - Վանաձոր – Տաշիր- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի
կմ 137+100 վրա գտնվող Պուշկինի թունելի պահպանման աշխատանքները ձեռք բերել «ՎԱՌՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ առավելագույնը 40․680․000 դրամ ընդհանուր արժողությամբ (մեկ տարվա սպասարկման աշխատանքների առավելագույն արժեք, ներառյալ ԱԱՀ-ն)՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով:
3․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը մինչև սույն կետում նշված աշխատանքների գնման համար մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ համապատասխան գնման պայմանագրի կնքումը՝ Մ- 7, /Մ-3/-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 4+500 վրա գտնվող Նալբանդի թունելի պահպանման աշխատանքները ձեռք բերել «Ճանապարհ» փակ բաժնետիրական ընկերությունից՝ առավելագույնը 29․000․000 դրամ ընդհանուր արժողությամբ (մեկ տարվա սպասարկման աշխատանքների առավելագույն արժեք, ներառյալ ԱԱՀ-ն)՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով:
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված աշխատանքների գնման գործընթացի շրջանակներում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները.
2) Մ-3, Թուրքիայի Հանրապետության սահման- Մարգարա - Վանաձոր – Տաշիր- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 137+100 վրա գտնվող Պուշկինի և Մ-7, /Մ-3/-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 4+500 վրա գտնվող Նալբանդի թունելների պահպանման աշխատանքների գնման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ համապատասխան գնման պայմանագրերի ստորագրման օրվանից սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեկ անձից գնման ընթացակարգով կնքված գնման պայմանագրերի գործողությունը համապատասխանաբար դադարում է.
3) Մ-3, Թուրքիայի Հանրապետության սահման- Մարգարա - Վանաձոր – Տաշիր- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 137+100 վրա գտնվող Պուշկինի և Մ-7, /Մ-3/-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 4+500 վրա գտնվող Նալբանդի թունելների պահպանման աշխատանքների գնման մրցույթը հայտարարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում:

 

 

Արխիվ

2024

2023