Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2022, 636 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերի
պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Մ-Գրուպ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի հունիսի 29-ին կնքված «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կարիքների համար ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շրջանառու ջրի համակարգի N 1 և N 3 հովացման աշտարակների արդիականացման կապալային աշխատանքների կատարման մասին թիվ «ՀԱԷԿ-ԲՄԱՇՁԲ-1/21-02/19 պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 114-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:
2. Թույլատրել պայմանագրի 5.1.1-ին կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Կանխավճարի մարումներն իրականացնել՝ պայմանագրով նախատեսված կապալային աշխատանքների կատարման հանձնման-ընդունման արձանագրությունների և կատարողական ակտերի հիման վրա կատարվող վճարումներից համամասնորեն (30 տոկոս չափով) նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով»:

Արխիվ

2024

2023