Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2022, 674 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»
օրենքի 37.1-ին հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով
թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը
կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ հաստատված N 6 հավելվածի 1-ին կետը «N 1 հավելվածով» բառերից առաջ լրացնել «Էլեկտրոնային համակարգով թողարկված» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 30-ից։

Արխիվ

2024

2023