Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2022, 646 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1945-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածով և 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Ջրային լողամիջոցների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1945-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման և հավելվածի վերնագրերը, որոշման 1-ին կետը, որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետը «շահագործման» բառից հետո լրացնել «տեխնիկական անվտանգության» բառերով.
2) որոշման վերնագրում և 1-ին կետում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» և «Հաստատել» բառերը փոխարինել «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» և «Սահմանել» բառերով.
3) որոշման նախաբանը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածով և 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023