Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2022, 653 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2022 թվականի մայիսի 19-ին, ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-258-11.05.2022-ՊԻ-011/0)
(առաջին ընթերցում)
2) «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(առաջին ընթերցում)
3) «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-226-04.04.2022-ՊԻ-011/0)
(առաջին ընթերցում)
4) «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(Կ-242-26.04.2022-ՊԱ-011/0)
(առաջին ընթերցում)
5) «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-243-26.04.2022-ՏՀ-011/0)
(առաջին ընթերցում)
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Արխիվ

2024

2023