Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2022, 691 - Լ

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 6-րդ բաժնով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 hավելվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2022–2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների.
3) հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը՝ համաձայն
N 4 հավելվածի։
2. Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման հսկողությունն ապահովող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին՝ ապահովել՝
1) հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրագործման 2022–2024 թվականների ճանապարհային քարտեզի ծախսային գնահատումը.
2) զարգացման գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը՝ հանրային կառավարման բարեփոխումների իրականացման գործընկերության միասնական շրջանակի ձևավորման նպատակով.
3) հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2022–2024 թվականների ճանապարհային քարտեզով նախատեսված գործողությունների մասով հայտի նախատեսումը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի շրջանակներում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից գործողությունների ֆինանսավորումը նախատեսել տվյալ տարվա բյուջեի նախագծում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

Արխիվ

2024

2023