Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2022, 702 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և «Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունվարի 21-ի ՀՕ-4-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 386-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14. Պատվիրատուն սույն կարգի համաձայն գնում կատարելու համար համակարգում հրապարակում է գնման ընթացակարգի մասին հայտարարության և հրավերի տեքստերը:».
2) 16-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
3) 18-րդ կետում «Առաջին և հաջորդաբար տեղեր զբաղեցրած» բառերը փոխարինել «Ընտրված և այդպիսին չճանաչված» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:

Արխիվ

2024

2023