Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2022, 694 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

  Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1235-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերության և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1236-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1237-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1238-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Առևտրի, տնտեսության, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1239-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1241-Ն որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1256-Ն որոշումը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայ-լեհական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1257-Ն որոշումը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1258-Ն որոշումը.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1309-Ն որոշումը.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1310-Ն որոշումը.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1311-Ն որոշումը.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստան-Իրան-Թուրքմենստան տնտեսական համագործակցության միջկառավարական եռակողմ խառը հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1316-Ն որոշումը.
14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1355-Ն որոշումը.
15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1356-Ն որոշումը.
16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1357-Ն որոշումը.
17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1358-Ն որոշումը.
18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1359-Ն որոշումը.
19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1360-Ն որոշումը.
20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1361-Ն որոշումը.
21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1362-Ն որոշումը.
22) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1363-Ն որոշումը.
23) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1364-Ն որոշումը.
24) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին»
N 1365-Ն որոշումը.
25) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1366-Ն որոշումը.
26) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 102-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023