Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2022, 709 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1576-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

  Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ ու 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին» N 1576-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, Տիգրան Մեծի փողոց 17/1 հասցեում գտնվող 48535000 դրամ շուկայական արժեքով, 841.6 քառ. մետր մակերեսով փորձարարական կենտրոնի շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.13 հա հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) 8 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Վորլդ վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամին (գրանցման համարը՝ 222.160.1072621, հասցեն՝ Ռոմանոս Մելիքյան փողոց /1, Մալաթիա-Սեբաստիա, 0065 Երևան, Հայաստան, այսուհետ՝ հիմնադրամ)՝ իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար:»:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել «Սոցիալական երկխոսություն» սոցիալական հասարակական կազմակերպության հետ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 147/0019 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին։

Արխիվ

2024

2023