Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2022, 720 - Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից որպես հումանիտար օգնություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցված գույքը՝ համաձայն հավելվածի, որպես նվիրատվություն ընդունել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում հաշվառումը:

հավելված

Արխիվ

2024

2023