Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2022, 741 - Ա

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի պահանջներով՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի 2022 թվականի
կարիքների համար սննդի ձեռքբերման ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ
հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն կազմակերպվելու
դեպքում կարող են չկիրառվել կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերության
պահանջները:

Արխիվ

2024

2023