Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2022, 760 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 922-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում կատարվում է հետևյալ փոփոխությունը`
1) գլխավոր շտաբի ֆինանսական վարչությունը դադարեցնում է գործունեությունը:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատելու մասին» N 922-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի 6-րդ ենթակետը.
2) 16-րդ կետի 8-րդ ենթակետում «գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու հաշվեկշիռը» բառերը փոխարինել «գործունեության մասին հաշվետվությունները» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետի 2-րդ ենթակետը.
4) ուժը կորցրած ճանաչել 23-րդ կետը.
5) 25-րդ կետից հանել «շտաբի հաշվեկշռում հաշվառված, ինչպես նաև գլխավոր» բառերը.
6) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման գործառույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվետվությունների ներկայացման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:».
7) ուժը կորցրած ճանաչել 28-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023