Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2022, 753 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ
և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Ծառայողական պարտականությունները կատարելիս հարկադիր կատարողի կողմից հասարակական տրանսպորտից օգտվելու պայմանները, ինչպես նաև անձնական օգտագործման տրանսպորտը ծառայողական նպատակներով օգտագործելու ծախսերի հատուցման կարգը սահմանելու մասին» N 1859-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 19-ի «Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1172-Ն որոշման նախաբաններում «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023