Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2022, 766 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի N 58 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասվող 1500,0 տոննա սերուցքային կարագի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք 2022 թվականի մարտի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող սերուցքային կարագի վրա՝ բացառությամբ ԱՊՀ անդամ պետություններից ծագող և ներմուծվող ապրանքների.
2) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի ներմուծումը թույլատրվում է սահմանված ծավալից ոչ ավելի քանակով` լիցենզիայի առկայության դեպքում.
3) սերուցքային կարագի ներմուծման լիցենզիա տրամադրելու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
3. Հաստատել՝
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սերուցքային կարագի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) սերուցքային կարագի ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) սերուցքային կարագի ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի մարտի 28-ից ծագած հարաբերությունների վրա։

 

հավելված1

հավելված2

հավելված3

Արխիվ

2024

2023