Կառավարության որոշումներ

2 Հունիսի 2022, 800 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «է» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին իր անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել Հայաստանի Հանրապետության դրամով ավանդային հաշիվ։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական ավանդային հաշվում կուտակվող միջոցները տնօրինում է
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն՝ ելքերն իրականացնելով էլեկտրոնային եղանակով:

Արխիվ

2024

2023