Կառավարության որոշումներ

2 Հունիսի 2022, 788 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ քաղաք Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 29/1, Շիրակի 2/32 շենք, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Գիտավան ՌՖԷԻ, 9 շենք, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 և 4/1 շենքեր, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Նավուր, 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 1-ին շենք, 10 և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան, Երիտասարդական փողոց, 51/3 շենք հասցեների շինություններն օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այդ հասցեներում բնակվող քաղաքացիներին՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համաձայն հավելվածի, համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ 1-3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո՝ վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

հավելված

Արխիվ

2024

2023