Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2022, 818 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2022 թվականի հունիսի 9-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1) «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(Կ-275-26.05.2022-ՏՏԳՇ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
2) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-277-27.05.2022-ՏՀ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
3) «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-276-26.05.2022-ԱՍ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
4) «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-268-23.05.2022-ՏՏԳՇ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
5) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
6) «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
7) «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
8) «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(Կ-271-25.05.2022-ՊԻ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
9) «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
10) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-258-11.05.2022-ՊԻ-011/1)
(երկրորդ ընթերցում)
11) «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-243-26.04.2022-ՏՀ-011/1)
(երկրորդ ընթերցում)
12) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-187-04.03.2022-ՊԻ-011/1)
(երկրորդ ընթերցում)
13) «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-226-04.04.2022-ՊԻ-011/1)
(երկրորդ ընթերցում)
14) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 7-ի թիվ ՀՕ-208-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արտոնագրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(Կ-232-11.04.2022-ՊԻ-011/1)
(երկրորդ ընթերցում):
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2022 թվականի հունիսի 9-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Արխիվ

2024

2023