Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2022, 819 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 276-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
4. Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 2,5 մլրդ դրամի ներդրումային ծրագիր (անասնաբուծական համալիր, որը պետք է ներառի անասնաշենքեր, օժանդակ շինություններ, տեխնոլոգիական ապահովման սարքավորումներ, կարող է ներառել նաև անասնաբուծական մթերքների վերամշակման, կերարտադրության կազմակերպման կարողություններ) իրականացնող տնտեսավարողները։ Ընդ որում, ներդրումների կառուցվածքում չեն ներառվում փոխկապակցված անձանցից կատարված գնումները, իսկ կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 տոկոս և ավելին, որի առնվազն 60 տոկոսը պետք է կազմեն շենքեր-շինությունների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը։ 1 ներդրումային ծրագրի շրջանակում կարող են ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի ուղղություններ՝ միասին առնվազն 2,5 մլրդ դրամի չափով։.
2) որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
5. Ծախսերի մասնակի փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը՝ 2 փուլով, ներդրումների՝ ծրագրի պահանջներին համապատասխանության և չափերի (ծավալի) վերաբերյալ ընկերության կողմից տրված եզրակացության հիման վրա: 1 շահառուին տրամադրվող փոխհատուցման հանրագումարն առավելագույնը կկազմի ընդամենը կատարված կապիտալ ներդրումների 40 %-ը, բայց ոչ ավելի, քան 3,5 մլրդ դրամը։.
3) որոշման հավելվածի 7-րդ կետում «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «կամ թղթային» բառերով, «ՖԿ-ի» բառերը փոխարինել «ՖԿ (ներ)-ի» բառերով, իսկ «հարկերի» բառից հետո լրացնել «և ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացվող հասույթի» բառերով.
4) որոշման հավելվածի 9-րդ կետը «ծրագրերից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև չի կարող ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում (պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից մինչև շահագործումը և շահագործման համար պատրաստ լինելու պահից՝ 4 տարի) օտարել ներդրված հիմնական միջոցները» բառերով.
5) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
11. Ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո (շահագործման համար պատրաստ) շահառուն դիմում է նախարարություն՝ ներկայացնելով ընկերության կողմից կատարված մոնիթորինգի և գնահատման դրական եզրակացությունը (պետք է պարտադիր ներառի ներդրումային ծրագրի կատարման ժամկետների պահպանման և ներդրումային ծրագիրը բնութագրող ցուցանիշների ու պահանջների, փոխկապակցված անձանց հետ կատարված գործարքների, ինչպես նաև կատարված ներդրումների, այդ թվում՝ կապիտալ ներդրումների ծավալների և ուղղությունների վերաբերյալ դրույթներ), ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի վկայականի պատճենը, բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը, որից հետո 8-րդ կետում կնքված պայմանագրի հիման վրա 5-րդ կետով հաշվարկված փոխհատուցման գումարի 2/3-ը, բայց ոչ ավելի, քան 2,3 մլրդ դրամը, իսկ 2-րդ փուլում՝ հաջորդ լրիվ ֆինանսական տարվա ընթացքում ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած փոխհատուցման գումարի՝ 1/3-ի չափը կրկնակի գերազանցելու դեպքում՝ փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 մլրդ դրամը, 1 ամսվա ընթացքում փոխանցվում է շահառուի հաշվեհամարին։.
6) որոշման հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
12. Ներդրումային ծրագրի իրականացումից (շահագործումից հետո) հաջորդ լրիվ ֆինանսական տարին լրանալուց հետո 6 ամսվա ընթացքում՝ շահառուն նախարարություն պետք է ներկայացնի ընկերության կողմից կատարված աուդիտի և գնահատման դրական եզրակացությունը (այդ թվում՝ լրիվ ֆինանսական տարվա ընթացքում ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած փոխհատուցման գումարի՝ 1/3-ի չափը կրկնակի գերազանցելու վերաբերյալ տեղեկատվություն), որից հետո 8-րդ կետում կնքված պայմանագրի հիման վրա փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 մլրդ դրամը, 1 ամսվա ընթացքում փոխանցվում է շահառուի հաշվեհամարին։.
7) որոշման հավելվածի 13-րդ կետում հետագա տարիների դեպքում՝ ընկերության կողմից կատարված աուդիտի և գնահատման բացասական եզրակացությունը և նախորդ տարվա համար վճարված հարկերի չափի վերաբերյալ փաստաթղթերի չներկայացնելը բառերը փոխարինել երկրորդ փուլի դեպքում՝ ընկերության կողմից կատարված աուդիտի և գնահատման բացասական եզրակացությունը, ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած 1/3-ի չափով փոխհատուցման գումարի կրկնակի չգերազանցելը բառերով.
8) որոշման հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
14. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում (2-րդ փուլից հետո) 3 տարի տարեկան պարբերականությամբ (օրացուցային տարին լրանալուց հետո հնգամսյա ժամկետում) շահառուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով նախարարություն է ներկայացնում հաշվետվություն՝ ներդրումային ծրագրում ներառված տարեկան ցուցանիշների, այդ թվում՝ անասնագլխաքանակի՝ ըստ սեռահասակային կազմի, նրանց շարժի, մթերատվության վերաբերյալ։.
9) որոշման հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով՝
14.1. Նախարարությունը 14-րդ կետում նշված հաշվետվությունն ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում 3 տարի տարեկան պարբերականությամբ իրականացնում է մոնիթորինգ՝ նախարարության կողմից սահմանված կարգով, որը ներառում է բոլոր պայմանների համապատասխանության ստուգումը։ Ծրագրի 14-րդ կետում նշված հաշվետվությունը չներկայացնելու, նախարարության կողմից արձանագրված ներդրված հիմնական միջոցների օտարման, ոչ նպատակային օգտագործման, ինչպես նաև նախարարության կողմից արձանագրված ներդրված միջոցների հետագա ոչ արդյունավետ օգտագործման (ներդրումային ծրագրով ներկայացված տարեկան ցուցանիշների հանրագումարի միջինը 80 %-ի չափով չապահովում)՝ դեպքում 1-ին և 2-րդ փուլերի համար փոխհատուցված գումարները եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե։.
10) որոշման հավելվածի 15-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը.
11) որոշման հավելվածի 16-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
6) անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղությամբ շուրջ 30,0 մլրդ դրամի ներդրման դեպքում կարտադրվի տարեկան միջինը շուրջ 6000 տոննա (կենդանի քաշով) թռչնի միս՝ շուրջ 7,0 մլրդ դրամի համախառն արտադրանք, շուրջ 2000 տոննա խոզի միս՝ միջինը շուրջ 5,7 մլրդ դրամի համախառն արտադրանք, շուրջ 340 տոննա տավարի միս՝ շուրջ 1,0 մլրդ դրամի համախառն արտադրանք և 10000 տոննա կաթ և կաթնամթերք՝ շուրջ 4,3 մլրդ դրամի համախառն արտադրանք։ Արդյունքում՝ թռչնի մսի ինքնաբավության մակարդակը կբարձրանա շուրջ 6 %-ով, խոզի մսինը՝ շուրջ 14,5 %-ով, տավարի մսինը՝ շուրջ 0.6 %-ով, իսկ կաթինը՝ 0.2 %-ով։։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023