Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2022, 824 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ
աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից
հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1584 -Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում
կատարել հետևյալ լրացումը.
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.2-րդ կետով`
«7.2. Օրենքով Պրոբացիայի ծառայությանը վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման դիմումը և դրա
հիման վրա տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ստեղծված էլեկտրոնային հարթակի միջոցով, որի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023