Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2022, 829 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 172-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում
ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐԱՐԱՏ» ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 172-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները․
1) 2-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Մարոկկո» բառով.
2) 5-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Կոլումբիա» բառով.
3) 6-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Իսրայել» բառով.
4) 7-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Իսրայել, Եգիպտոս, Հունաստան» բառերով.
5) 8-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Իսրայել, Եգիպտոս, Հունաստան» բառերով.
6) 9-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Իսրայել, Եգիպտոս, Հունաստան» բառերով.
7) 10-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Իսրայել, Եգիպտոս, Հունաստան» բառերով.
8) 11-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Հնդկաստան» բառով.
9) 12-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը լրացնել «Հնդկաստան» բառով։

Արխիվ

2024

2023