Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2022, 850 - Ն

2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ 170 ՄԼՆ Մ3-Ը ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9.1-ին մասի դրույթներով, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով հաստատված տարեկան և համալիր ծրագրերի 6-րդ կետի 6.8-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 192-Ն որոշման 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 1,452,336.9 հազ. դրամով՝ համաձայն
NN 1, 2 և 3 հավելվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Հաստատել 2021 թվականին Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված լրացուցիչ գումարների հաշվին բացված՝ «Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողման համար վճարման ենթակա գումարներ» անվամբ արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման N 6 հավելվածով նախատեսված ուղղություններով ֆինանսական միջոցներ կհատկացվեն միայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված «Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողման համար վճարման ենթակա գումարներ» անվամբ արտաբյուջետային հաշվում գումարներ հաշվեգրված լինելու, իսկ օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձագիտական դրական եզրակացությունների առկայության դեպքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8

Արխիվ

2024

2023