Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2022, 860 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 25-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված, Երևան քաղաքի Գ. Զոհրապի 120/1, Գ. Զոհրապի 120/3, Գ. Զոհրապի 120/4, Գ. Զոհրապի 120/5, Գ. Զոհրապի 120/6, Գ. Զոհրապի 120/7, Գ. Զոհրապի 120/9, Գ. Զոհրապի 120/10 հասցեներում գտնվող անշարժ գույքերը (հողամաս, շինություն) օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այդ հասցեներում բնակվող քաղաքացիներին՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կնքել նույն հավելվածում նշված գույքերի նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար գանձվող վճարները ենթակա են իրականացման նվիրառուների միջոցների հաշվին:
3. Նվիրառուները պարտավոր են նվիրատվության պայմանագրի կնքման օրվան հաջորդող երկու տարվա ընթացքում իրենց միջոցների հաշվին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր օրինական գործողությունները՝ որպես նվիրատվություն ստացած անշարժ գույքի միավորում առկա ինքնակամ շինություններն օրինականացնելու, իսկ օրինականացման անհնարինության դեպքում՝ դրանց քանդման ուղղությամբ:

հավելված

Արխիվ

2024

2023