Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2022, 861 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ և 25-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված, Երևան քաղաքի Գ.
Զոհրապի 120/2, Գ. Զոհրապի 120/8 հասցեներում գտնվող անշարժ գույքերը (հողամաս, շինություն) օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այդ հասցեներում բնակվող քաղաքացիներին՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար
բաժիններով:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կնքել նույն հավելվածում նշված գույքերի նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական
վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար գանձվող վճարները ենթակա են իրականացման նվիրառուների միջոցների հաշվին:

հավելված

Արխիվ

2024

2023